Խոյ: Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Կհասցնեք թե աշխատել և թե հանգստանալ, երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ::

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ:

 

Երկվորյակ: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Հաջող օր է կահույք, ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու համար:

Խեցգետին: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք:

Առյուծ: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար:

Կույս: Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով: Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի:

 

Կշեռք: Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա: Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար:

Կարիճ: Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Երկարաժամկետ համագործակցության դիմաց պարգևատրման կարժանանաք: Նպատակահարմար օր է սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար:

Աղեղնավոր: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:

Այծեղջյուր: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Ջրհոս: Աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի: Գործընկերների հետ որոշ տարաձայնություններ կունենաք: Հետաձգեք գործնական հանդիպումները, սահմանափակեք ազդեցիկ մարդկանց հետ շփումները: Անձնական հարաբերություններում լուրջ որոշումներ կայացնելու ճիշտ ժամանակն է, առավել վճռական եղեք: Հրաժարվեք վնասակար սովորություններից:

Ձկներ: Հրաշալի օր է ձեր համարձակ մտահաղացումները կյանքի կոչելու համար: Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն ձեզ: Համարձակ եք և ինքնավստահ, ինչը շրջապատում բարձր կգնահատվի: Աշխատասիրության շնորհիվ ժամանակին կհասցնեք ավարտել բոլոր գործերը: Հետևեք ձեր սննդակարգին, խուսափեք ծանր ուտեստներից: