Քիմ Քարդաշյանը հրավիրվել է Beautycon-2018 միջոցառմանը (նորաձեւության փառատոն Լոս Անջելեսում, որը մի քանի օր է տեւում), որտեղ նա 30 րոպե խոսել է նորաձեւության, դրա վրա իր ազդեցության մասին, նաեւ պատասխանել է հավաքվածների բազմաթիվ հարցերի։

Քիմ Քարդաշյանը ներկայացել էր Dolce & Gabbana շքեղ անսամբլով։ 37-ամյա հեռուստաաստղը միջոցառմանը եկել էր վինտաժային հագուստով։

Instagram-ի իր էջում Քիմը հրապարակել է լուսանկար, որտեղ նշել է, որ մտադիր է միջոցառմանը գնալ ահա այս սպիտակ հագուստով․
 
Սակայն իրականում նա եկել էր սև հագուստով: