Խոյ․ Աստղերը այսօր չափազանց դրական են տրամադրված ձեր հանդեպ։ Հատկապես օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր զբաղված են ստեղծագործական գործունեությամբ կամ մանկավարժությամբ։ Կարող եք շրջապատի հետ կիսվել ոգեկան ջերմությամբ։ Ձեր ներկայությունը հասարակության մեջ կունենա հանգստացնող նշանակություն։Այսօր ձեզ մոտ կվերականգնվեն վաղուց մեռած զգացմունքները։

Ցուլ․ Այսօր մի փոքր զգույշ եղեք։ Չնայած որ անմիջական թշնամիներ չունեք, սակայն հնարավոր է, որ անծանոթ մարդկանց կողմից ագրեսիայի թիրախ դառնաք։ Գործընկերների եւ ավագ ազգականների հետ շփման ընթացքում պահպանեք զգոնություն։ Հեռու մնացեք ակտիվ գործողություններից։

Երկվորյակ․ Հնարավոր է դուք կարիք զգաք ծնողների եւ հարազատների հետ անկեղծ զրույցի։ Հարմար օր է ստեղծագործական մասնագիտությունների տեր նշանի ներկայացուցիչների համար։ Նրանք կկարողանան իրականություն դարձնել իրենց ստեղծագործական ձգտումները։ Նյութական վիճակի բարելավում, սակայն չի նախատեսվում։ Հնարավոր են անակնկալ ծախսեր։

Խեցգետին․ Օրը լիովին արտացոլում է ձեր ներքին էությունը։ Տրամադրությունները կլինեն երկակի։ Հնարավոր են ձախորդություններ սեփական հավակնություններով չափազանց առաջնորդվելու պատճառով։ Հոգ տարեք, որպեսզի ձեր շրջապատում լինեն հուսալի մարդիկ։ Հարազատների հանդեպ հոգատարությունը կրկնապատկեցեք այսօր։

Առյուծ․ Կենսական ներուժը այսօր կսկսի աճել։ Դյուրությամբ կկարողանաք ամենաբարդ խնդիրները կարգավորել չափազանց պարզ եղանակներով։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք կապ ունեն բարձր տեխնոլոգիաների հետ, կկարողանան լուրջ եկամուտներ ստանալ։ Նոր գործնական առաջարկներից մի խուսափեք, սակայն նաեւ լավ մտածելուց հետո միայն պատասխանեցեք։

Կույս․ Օրը ներքին ազատության նվաճման եւ շրջապատին ուրախացնելու տեսակետից լիովին հարմար է։ Կուտակված կենսափորձն ու հոգեւոր պոտենցիալը կարող են օգնել կարեւոր խորհուրդներ տալու համար շրջապատի մարդկանց։ Նշանի ավագ սերնդի ներկայացուցիչների համար կարեւոր է գործերի համակարգումն ու դասավորումը։

 

Կշեռք․ Հնարավոր են անակնկալ իրադարձություններ, որոնց արդյունքները կարող են ձեզ անարդար թվալ։ Հնարավոր է հին պարտքերն իրենց հիշեցնել տան, որոնց մասին դուք մոռացել էիք։ Ինքներդ ձեր հանդեպ ունեցեք քննադատական վերաբերմունք։ Հնարավոր են խնդիրներ ընտանիքի անդամների հետ։ Ավելորդ արմատականությունը կարող է սրել իրադրությունը։

Կարիճ․ Ձգտումը բարձր եւ անհասանելի իեդալների հանդեպ կարող են զուգորդվել անհանգստության զգացումներով, ձեռք բերված արդյունքների հանդեպ չբավարարվածությամբ։ Դուք հնարավոր է անտեղի կերպող վիրավորեք հարազատ մարդու անզգույշ խոսքով։ Օգտակար են զբոսանքները մաքուր օդում։

Աղեղնավոր․ Գործընկերների հետ շփումների համար պետք է ճիշտ ժամանակն ընտրել, որպեսզի ճիշտ շեշտադրումները կարողանաք կատարել։ Կարող եք պլանավորել ձեր գործունեությունը, որի արդյունքում հնարավոր է բարելավեք ձեր սոցիալական վիճակը։ Ընկերների եւ գործընկերների օգնությունից մի հրաժարվեք, այլապես հաջողության հասնելու հավանականությունը կհավասարվի զրոյի։ Լավ օր է ստեղծագործական մասնագիտությունների տեր անձանց համար։

Այծեղջյուր․ Այսօր աննկատ հավելյալ դրամական մուտքեր կունենաք։ Զուգաեռ նաեւ անսպասելի ծախսեր էլ կլինեն։ Փորձեք ոչ մի հարցում ռիսկի չդիմել։ Մի վստահեք առաջին պատահած մարդուն։ Դա կհանգեցնի սխալի միանշանակ կերպով։ Վերլուծական միտքը եւ հոտառությունը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնելու համար։

Ջրհոս․ Նախաձեռնած գործերի կատարմանը ձեռնամուխ եղեք ամենայն վճռականությամբ եւ անվարան կերպով։ Աստղերն այսօր հաջողություն են երաշխավորում ձեզ։ Մի վախեցեք ձեռք զարկել նույնիսկ այնպիսի գործերի, որոնք հատկապես կպարունակեն ֆինանսական ռիսկեր։ Զգացմունքային դաշտում, սակայն այսօր սրացումներ են սպասում։

Ձկներ․ Ճակատագրի շրջադարձները կարող են խանգարել, որպեսզի նախապես պլանավորած գործերը կարողանաք կատարել։ Հնարավոր է, որ իրավիճակն այնպես դասավորվի, որ ստիպված լինեք որոշել մի քանի հարց միանգամից։ Խուսափեք անիմաստ վեճերից, սուր խոսակցություններից, որոնք ոչնչի չեն կարող բերել, բացի փոխադարձ լարվածության աճից։ Ագրեսիվ եւ նախանձ մարդկանցից հեռու մնացեք։