Խոյ․ Հավակնություններն աշխատեք այսօր չցուցադրել։ Ձեր զսպվածությունն ու տակտի զգացումը կգնահատվեն ըստ արժանավույն։ Երեկոյան հնարավոր են հաչելի իրադարձություններ եւ լավ լուրեր իմանաք։ Ցանկալի չէ չափից դուրս շատ հանգստացնողներ կամ ցավազրկողներ ընդունելը։

Ցուլ․ Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ լինել ուշադիր եւ շրջահայացություն ցուցաբերել։ Փորձեք խուսափել կտրուկ արտահայտություններից, քամահրական խոսքերից եւ անցանկալի գնահատականներից։ Հետաձգեք կարեւոր որոշումների կայացումը։ Կողմնակից ազդեցություններից աշխատեցեք զերծ մնալ։

Երկվորյակ․ Հնարավոր է արդեն նախատեսված պլանները որոշակի փոփոխություններ կրեն։ Իրավիճակը այնպես չի դասավորվի, ինչպես ենթադրվում էր։ Չի բացառվում, որ կորուստներ ունենաք, կամ ավելորդ ծախսեր, կամ վնասվածք ստանաք։ Այսօր չափազանց ուշադիր եղեք անձնական հարաբերությունների ոլորտում։

Խեցգետին․ Այս օրը կարող է լինել բավական բարդ։ Սեփական պրոբլեմների վրա այսօր պետք չէ կենտրոնանալ։ Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատի մարդկանց։ Նրանք իրենց թարմ գաղափարներով կարող են էական աջակցություն ցուցաբերել ձեր նյութական բարեկեցությանը։ Հնարավորինս աշխատեք շատ լինել մաքուր օդում։

Առյուծ․ Օրը կանցնի լարված, կապված թունոտ արտահայտություններ լսելու, բարդ իրավիճակներ հաղթահարելու, ագրեսիվ վերաբերմունք հանդուրելու հետ։ Խուսափեք մթությունից, նոր ծանություններից, աղմկոտ ընկերակցությունից։ Հեռու մնացեք ամեն ինչից, ինչը ձեզ համար տարօրինակ կթվա։ Անձնական կյանքում հնարավոր են լուրջ բարդություններ։

Կույս․ Այս օրը նվիրեք այն ամենին, ինչը վեհացնում է հոգին։ Բարենպաստ ժամանակ է բարեգործություններով զբաղվելու համար։ Այսօր կարող եք նաեւ մտածել ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու մասին։ Երեկոյան էլ կարող եք այցելել որեւէ մշակութային միջոցառման։

Կշեռք․ Բարենպաստ օր է նոր հեռանկարներ բացող գործերով զբաղվեու համար։ Կարող եք պլաններ կազմել ապագայի վերաբերյալ։ Արդեն կազմած պլաններն էլ անվարան կերպով սկսեք կյանքի կոչել։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ստանաք տհաճ լուրեր, կապվա մտերիմ մարդկանց հետ։

Կարիճ․ Այսօր հնարավոր է անակնկալ լուրեր ստանք կամ հայտնվեք տհաճ խնդիրների մեջ, որոնք հաղթահարումը շատ ժամանակ եւ ջանք կխլի ձեզանից։ Իրադարձությունները կարող են զարգանալ ոչ այն կերպ, ինչ դուք պատկերացնում էիք։ Դուք կհաղթահարեք օրվա բացասական լիցքերը, եթե պահպանեք զվսպվածություն եւ կշռադատվածություն։

Աղեղնավոր․ Ընտանիքում հոգեբանական մթնոլորտը լիովին կախված կլինի ձեզանից։ Այս հանգամանքը նշանի ներկայացուցիչներին հավելյալ լուրջ պատասխանատվության տակ է դնում։ Զսպեք ձեր խոսքերն ու արարքները։ Նշանի շատ ներկայացուցիչների օրը կարճատեւ երանություն եւ ապա խորը հիասթափություն կպարգեւի։

Այծեղջյուր․ Այսօր միստիկ իրադարձությունների պակաս չեք զգա։ Երբեմն կարող է թվալ, թե նույնիսկ հատուկ ամեն բան միստիֆիկացվում է, դառնում առեղծվածային, ինչը ավելի մեծացնում է ձեր հետաքրքրությունը տեղի ունեցողի հանդեպ։ Օրը հարմար է փիլիսոփայական մտորումների համար։

Ջրհոս․ Օրը նշանավորվում է հոգեւոր, ստեղծագործական եւ սեքսուալ էներգիայի աճով։ Բերնպաստ օր է գործնական բանակցությունների, ամուսնության առաջարկությունների եւ անձնական կյանքին առնչվող հարցեր կարգավորելու համար։ Ավարտած գործերի արդյունքները կուրախացնի այսօր ձեզ եւ արդեն երեկոյան կունենաք բավարարվածության զգացում։

Ձկներ․ Այս օրը կարող է ձեր կյանքի ընթացքում որոշ փոփոխություններ անել, ինչը կպահպանվի մինչեւ ամսվա վերջ։ Հնարավոր են փոփոխություններ պլաններում։ Կորած շատ իրեր այսօր կհայտնաբերեք բոլորովին պատահական տեղերից։