Խոյ. Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, կամ որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, իսկ դուք էլ պետք է կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և՝ մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Ցուլ.Եթե չդանդաղեք, ապա այսօր անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Օրվա ընթացքում վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ տեղում կդոփեք ու կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը։

Երկվորյակ. Բավական թեթև ու հետաքրքիր օր է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, ուր դուք հենց’ ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորել:

**Խեցգետին. **Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է։

Առյուծ. Հանգիստ ու բեղմնավոր օր է: Դուք կարողանում եք պրոֆեսիոնալ խնդիրներ լուծել, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ:

Կույս. Բավական հակասական օր է: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև՝ շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել՝ այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Կշեռք. Ձգտեք ժամանակը զուր չվատնել՝ այսօր ձեզ պետք է արագ գործողությունների դիմել: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզների, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Կարիճ. Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ՝ իրավիճակը գնահատելու և պլանները իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ՝ լուրջ առիթներով:

Աղեղնավոր. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել:

Այծեղջյուր. Օրը հատկապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ջրհոս. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև դժվար հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:

Ձկներ. Այսօր դուք առաջին հերթին համբերություն պետք է դրսևորեք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում: Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: