Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հենց այս օրն է ծնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ծննդյան օրը, ի դեպ, երիտասարդները պատրաստվում են նշել Հանրապետության հրապարակում: «Հայ ազգի և երկրագնդի սիրելի ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում ենք Ձեզ։ Ցանկանում ենք, որ ձեր ուժը, կորովը, քաղաքական կամքը միշտ անսպառ լինի»։

Այսպես են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ բացված միջոցառման ֆեյսբուքյան էջում: Այսօր իր ծննդյան օրն է նշում նաև հայտնի մոդել Անիտա Հարությունյանը, ով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պայքարի շարքերում է եղել ի սկզբանե:

 

Այդ ընթացքում նա հաճախ էր հեղափոխությանը սատարող գրառումներ կատարում, հարցազրույցներ տալիս:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մոդելն ասաց, որ իրեն շրջապատող մարդիկ, որպես կանոն, ծննդյան օրերը տոն են դարձնում: Արդեն շատ անակնկալներ է ունեցել. ստացել է բավականին շատ ծաղիկներ, նվերներ, խաղալիքներ:

Անիտան նաև շատ ուրախ է, որ ինքն ու իր շատ հարգելի վարչապետը նույն օրն են ծնվել և մեզ հետ զրույցի առիթը օգտագործելով՝ շնորհավորեց Փաշինյանին՝ մաղթելով ուժ ու եռանդ՝ երկրի ծանրացած բեռը թեթևացնելու համար:

«Բախտավոր մարդիկ հենց այս օրն են ծնվում, հենց այս նշանի տակ»,- ասաց Անիտան:

Վերջին շրջանում նա ասել էր, որ իր կողքին արդեն կա այն մեկը, ում մասին երազում էր, սակայն նրա կողմից արված անակնկալի չակերտները չցանկացավ բացել: