Կնկարահանվի բրիտանացի հանճարեղ խուզարկուի մասին «Շերլոք» սերիալի չորրորդ սեզոնը:

Radio Times-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շերլոք Հոլմսի դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչը: Դերասանը նաեւ խոստովանել է, թե կցանկանար, որ սերիալի նկարահանումները շարունակվեին նաեւ չորրորդ սեզոնի թողարկումից հետո: Բայց դա, Քամբերբեթչի խոսքով, կախված է սերիալի հեղինակ Սթիվեն Մոֆաթի ժամանակից:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ 2010 թվականին էկրաններին հայտնված սերիալի երրորդ սեզոնի նկարահանման աշխատանքները մեկնարկելու են 2013-ի մարտի 18-ին: Հերթական մասը, ենթադրաբար, կթողարկվի արդեն այս տարվա ձմռանը: