Խոյ. Այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսնիները, որոնք ստացվում են ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն՝ նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին:

Ցուլ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի պահը:

 

Երկվորյակ. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և հեռանկարային առաջարկ կստանաք: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:

Խեցգետին. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Լավ կլինի մի որևէ հետաքրքիր և հրապուրիչ նոր գործի ձեռնամուխ լինեք:

Առյուծ. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար:

Կույս. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության համար: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք նաև անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չհասկացվածության բացակայությունը: Հնարավոր են անսպասելի հրավերքներ:

 

Կշեռք. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես՝ ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա:: Օըը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ հյուսիսային ուղղությամբ: Առանձնապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:

Կարիճ. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ հեռվում ապրող ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն նախընտրելի կլինի անցկացնել ընտանիքի հետ:

 

Աղեղնավոր. Օրը շատ հագեցած կլինի: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ՝ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք: Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր և բավական օրիգինալ մեթոդներով, դրա հետ մեկտեղ էլ դրսևորում եք գովեստի արժանի համառություն:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը: Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ:

Ջրհոս. Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս՝ այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը վաղ թե ուշ ստիպված է լինելու դա խոստովանել: Սա նաև այն օրերից է, երբ նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կայացնում են անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ:

Ձկներ. Օրը ընթանում է բավական անհարթ: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և՝ հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումները, նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը՝ շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք: