Համացանցում հայտնվել է փոքրիկ տեսանյութ, որտեղ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշում է, թե չի կարծում, որ փողոցային պայքարով իշխանափոխություն տեղի կունենա, նաեւ ավելացնում, որ հայերը քոչվոր ցեղ են ու հավելում՝ «Մենք միասնական ազգ չենք եղել, չենք եւ չենք էլ լինի, եւ իմաստ էլ չկա որեւէ բան փոխելու: Ամեն մարդ պետք է սկսի աշխատել հանուն իրեն, որովհետեւ ոչ մեկ, ոչ ոքի համար պարտավորություն չի կրում: Դա դեռ պատմությունից է եկել, դեռ Արշակ թագավորն էր ուրիշ հողում «տուզիկ», իսկ իր հողում՝ թագավոր: Ինչի մասին է խոսքը, մենք իմ համար եղել ենք քոչվորական ինչ-որ մի ցեղ»:
Դերասանուհու այս որակումները համացանցում բուռն քննարկումների պատճառ են դարձել: Նա արդեն իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել՝ բացատրելով, թե ինչ իմաստով է հայերին քոչվոր ցեղ անվանել: Life.panorama.am-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ այս հարցազրույցը ամիսներ առաջ է եղել, եւ չի հասկանում, թե ինչու է միայն հիմա հրապարակվել, իր խոսքով՝ դա է վկայում նաեւ տեսանյութում իր՝ վերարկույով լինելը: Դերասանուհին բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել.
«Եթե ես հայրենասեր չլինեի, հավատացեք հիմա վաղուց այստեղ չէի լինի, քանի որ շատ հնարավորություններ եմ ունեցել եւ ունեմ Հայաստանից հեռանալու համար: Եթե հայրենասեր չլինեի, հանրահավաքի օրերին երեխուս չէի թողնի եւ էստեղից-էնդեղից ջուր չէի մատակարարի մեր ժողովրդին: Եթե չուզեի, մի վայրկյան ավել այս երկրում չէի մնա, ինձ ոչինչ չի պահում, բացի հայրենիքի նկատմամբ սերը: Տեսանյութի վերաբերյալ ասեմ, որ ինձ սկզբում չէին ասել, թե ինչի մասին եմ խոսելու, իսկ եթե մարդիկ վիրավորվել են «քոչվոր» բառից, ես արդեն ներողություն խնդրել եմ եւ կրկին հայցում եմ բոլորի ներողամտությունը: Իրակաում, քոչվոր ասելով՝ նկատի եմ ունեցել այն մեծ արտագաղթը, որը վերջին տարիներին ահռելի թվերի է հասել:
Նյութն ամբողջությամբ՝ սզբնաղբյուր կայքում։