Խոյ. Այսօր աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ: Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ: Խիստ ուշադիր եղեք, ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճ միջադեպեր: Աստղագուշակը ներկայացնում է hraparak.am-ը:

Ցուլ. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած գործի համար:

 

Երկվորյակ. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Այսօր կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

Խեցգետին. Այսօր հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը: Հնարավոր են հաճելի անակնկալներ:

Առյուծ. Այսօր լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին: Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում:

Կույս. Այսօր, ծագած հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն: Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա:

Կշեռք. Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Կարիճ. Օրնայնքան էլ վատ չիդասավորվում: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ:

Աղեղնավոր. Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության:

 

Այծեղջյուր. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո: Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների պատճառը:

Ջրհոս. Այսօր ընդհանուր առմամբ օրը կանցնի բավական հաջող: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել:

Ձկներ. Այսօր հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով: