Քիմ Քարդաշյանը Refinery կանանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր և ալբանական արմատներով հոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիո Դավիդովիչի՝ հայկական ստվերաներկ ստեղծելու ծրագրի մասին:

«Մենք Մարիոյի հետ զգում ենք, որ մեր մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի մեզ համար: Մարիոն ինձ հետ եղել է Հայաստանում: Մենք ամբողջ ընթացքում խոսում էինք մեր մշակույթների մասին և որոշեցինք, որ իդեալական կլինի, որ նոր ստվերաներկերը կոչենք հենց մեր անուններով»,- պատմել է Քիմը:

 

Ամսագիրը տեղեկացնում է, որ KKW Beauty X Mario հավաքածուն պատրաստվել է 10 տարվա ընթացքում և կներկայացվի 2018 թվականի ապրիլի 5-ին: