Արամ MP3-ը հայկական շոուբիզնեսի ամենասիրված, ամենապահանջված ու ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է ու այս առումով ոչ մեկ նույնիսկ կասկած չունի: Ավելին` Արամը, լինելով հումորիստ, հայկական էստրադայի շատ ու շատ երգիչ, երգչուհիներից լավ է երգում:
Բայց ինչպես ասում են այսքան պլյուսների մեջ Արամը ունի մի հատ մեծ մինուս. Նա ստում է հարցազրույցներում: Ձեզ եմ ներկայացնում երեք սուտ հարցազրույց, որը տվել է Արամը:  

1.Ժամանակին տեղեկատվություն էր տարածվել, որ նա և Իվետան լուրջ բախում են ունեցել ու իրար հետ նույնիսկ չեն խոսում` հրաժարվելով հանդես գալ դուսետով: Այս լուրի տարածումից անմիջապես հետո Արամը արագ հարցազրույց է տալիս ու հերքում միջադեպի մասին տեղեկատվությունը, բայց կյանքը ցույց է տալիս, որ նրա հերքումը սուտ էր ու իրականում միջադեպ տեղի ունեցել է, իսկ նրանք այլևս դուետով հանդես չեն գա:

 

2. Երկրորդ դեպքում նա մեկնաբանելով Վահագն Խաչատրյանի և Իռեն Ուլիխանովայի արտագաղթելու մասին լուրերը, նշել էր, որ նրանք չեն արտագաղթել ուղղակի մի որոշ ժամանակով այցելել են ԱՄՆ` աշխատելու ու հյուրախաղերի: «Որոշ ժամանակը» անցավ, «հյուրախաղերը» վերջացան, բայց աստղային զույգը շարունակեց ապրել ու արարել ԱՄՆ-ում` ակամայից հերքելով Արամի խոսքերը: Այո, նրանք արտագաղթել են:

 

3. Գարիկի վիրահատությունից հետո Արամը երկար էր լռել, բայց մի օր խոսեց և կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, որ Գարիկի հետ ամեն ինչ լավ է ու նա մասնակցում է նկահարանումներին ու շուտով նրան կտեսնեք եթերում /իհարկե, չեմ ցիտում բառերը/, բայց արի ու տես, որ ժամանակը ցույց տվեց այն, որ Արամը այս անգամ նույնպես ստում է, ու նրա հարցազրույցից արդեն մոտ մեկ ամիս է անցել իսկ Գարկին մենք չենք տեսնում հեռուստատեսությամբ, նա չի լավացել, ավելին` նոր նոր է սկսել ձեռնափայտով շրջել:

Հարգելի Արամ, Դուք շատ տաղանդավոր եք ու շատ սիրված, սակայն մի տվեք հարցազրույց, կամ խոսելուց առաջ մի պահ մտածեք ու ստուգեք Ձեր խոսքերի իսկությունը:


Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)