Խոյ. Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: Այսօր լի կլինեք էներգիայով եւ կկարողանաք իրատեսորեն գնահատել ստեղծված դրությունը: Շփումների արդյունավետության վրա այնքան էլ մեծ հույսեր չեք դնում: Սիրելիի հետ հարաբերությունները ձեզ կպարգեւեն դրական էմոցիաներ:

Ցուլ. Այսօր դուք ավելի ծույլ եք, քան աշխատասեր: Զգում եք, որ հոգնած եք եւ կարիք ունեք ուժերը վերականգնելու: Եթե կա նման հնարավորություն, ապա կարճատեւ արձակուրդ վերցրեք եւ հանգստացեք: Եթե այսօր ունեք կարեւոր հանդիպումներ կամ բանակցություններ, ապա ավելի լավ է դրանք փոխադրեք այլ օր:

 

Երկվորյակ. Այսօրվա համար նախատեսված գործերից շատերը չեք հասցնի կատարել: Խնդիրը ձեր մեջ չէ, այլ այն անակնկալ խոչընդոտների, որոնք առաջանումեն ձեր ճանապարհին: Հարաբերությունները անհասկանալիորեն կլարվեն նաեւ անձնական ճակատում:

Խեցգետին. Խնայեք ուժերն ու առողջությունը եւ խուսափեք սթրեսային իրավիճակներից եւ նյարդային կտրուկ գործողություններից: Հիշեք, որ օրը կլինի հաջող, եթե պահպանեք հանգստություն: Հետաքրքիր նորարար գաղափարներ կունենաք որոնք կյանքի կոչումը կարող է նաեւ եկամտաբեր լինել ձեզ համար:

Առյուծ. Փորձեք առաջիկայում չզբաղվել այն գործերով, որոնք ձեզ համար հաճելի չեն: Եթե ինչ որ մեկիհետ շփումը այսօր չի ստացվում, ապա ավելի լավ է չեզոք կեցվածք որդեգրեք: Հակառակ պարագայում հնարավոր է ընկնեք խնդիրների մեջ եւ բախումների առիթ տաք:

Կույս. Օրը դժվար է ինչ որ կերպ արժեւորվի ձեզ համար: Սակայն ձեր պահվածքից շատ բան է կախված: Ձեր սառնասրտությունն ու անհաղորդությունը կարող է առաջացնել շրջապատի համարժեք արձագանքը եւ զգաք, որ մնացել եք մենակ: Փորձեք լինել ավելի ջերմ ու մարդկային, եղած հարաբերությունները պահպանելու համար:

Կշեռք. Օրը հարմար է երկարաժամկետ պլանների քննարկման համար: Փորձեք ձեր տեսակետը ձեւակերպել հնարավորինս հստակ: Կարող եք զբաղվել օգտակար տեղեկությունների որոնումով: Էմոցիաները պահեք ձեր մեջ, անկախ այն բանից, դրանք դրական են, թե բացասական: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար:

Կարիճ. Այսօր լուրջ գործեր մի պլանավորեք եւ ավելորդ խոստումներ մի շռայլեք: Եթե օգնության կարիք ունեք, դիմեք փորձառու հարազատներին` խորհրդի համար: Ուշադիր եղեք ձեր ֆինանսական վիճակին: Պարտք մի վերցրեք եւ պարտք մի տվեք:

Աղեղնավոր. Եթե աջ ու ձախ նայեք, ինչոր մարդկանց հավանությունը ակնկալելով, ապա ավելորդ ժամանակ կկորցնեք: Վճռականությունն ու ինքնուրույն գործողությունները կտան ամենալավ արդյունքը: Այսօր կարող եք ցուցադրել ձեր ստեղծարարությունը: Այսօր կարող եք աշխատել եռանդով եւ արդեն երեկոյան կստանաք դրական արդյունքներ:

 

Այծեղջյուր. Պետք չէ լինել չափազանց բացախոս եւ անկեղծ նույնիսկ հարազատ եւ վստահելի մարդկանց մոտ: Գործընկերային հարաբերություններ մի հաստատեք այն մարդկանց հետ, որոնց հանդեպ ավելի ռոմանտիկ ֆոնի են ձեր հարաբերությունները: Այդ դեպքում կտուժի գործը:

Ջրհոս. Այսօր հարկ է, որ դրսեւորեք ձեզ որպես լավ ստրատեգ: Ավելորդ պնդաճակատություն մի դրսեւորեք, սակայն նաեւ մի թույլ տվեք, որ ձեզ շահագործեն: Անձնականն ու գործնականը իրար մի խառնեք: Կարող եք փորձել հին կապերը վերականգնել, բայց ձեր մասին հիշեցրեք տակտիկորեն:

Ձկներ. Ցանկացած գործնական թեմաներով քննարկումներն ու բանակցությունները այսօր դատապարտված են հաջողության: Դուք գիտեք, թե ինչ եք ուզում եւ անվարան կերպով ընթանում եք դեպի ձեր նպատակները: Անձնական կյանքում եւս ամեն բան ընթանում է իր բնականոն ներդաշնակ հունով: