Երեկ Կեմորովո քաղաքում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետ կապված 2018-ի ՌԴ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Քսենիա Սոբչակը ինստագրամի իր էջում գրառում է կատարել․

 

«Անհնար է այդ մասին հանգիստ մտածելը։ Կրակի ծուղակում հայտնված երեխաներ, որոնք բղավում են ու ընկնում պատուհաններից, որոնք զանգահարում են ծնողներին, որպեսզի վերջին անգամ նրանց հետ խոսեն։ Մենք հստակ գիտենք, թե ինչ է լինելու հետո, ճիշտ չէ՞։ Ստուգումներ առևտրի կենտրոններում, որոնց միակ արդյունքը կլինեն էլ ավելի մեծ կաշառքները, ու մեկ- երկու պատժված չինովնիկներ։ Եվս մեկ հետաքրքիր տեղեկություն՝ Կեմերովոյի մարզում ԱԻՆ ղեկավարի եկամուտների հայտարարագրում երկու միլիոն ռուբլի արժողության land cruiser կա, մինչդեռ նա տարեկան ընդամենը 1․6 մլն ռուբլի աշխատավարձ է ստանում։ Ու դա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք նրա ու նրա «արդյունավետ աշխատանքի» մասին»։