ՌԴ Վլադիմիր քաղաքում ավարտվել է ամենամյա գեղեցկության մրցույթը, որին մասնակցում էին Վլադիմիրում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն։ 

Մրցույթին մասնակցել են 20-31տարեկան գեղեցկուհիներ, ովքեր ցուցադրել են նաև իրենց ազգային տարազները։

 

Գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին մասնակցիները պետք է ներկայանային նաև իրենց երկրի մշակույթին վերաբերող գիտելիքներով։

Այս գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Մարինե Մնացականյանը, ով հանդիսանում է Վլադիմիրի բանկերից մեկի աշխատակից։

Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Մորդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թաթարստանից, Ուզբեկստանից և Չեչնիայից, իսկ մրցույթն անցկացվել է Վլադիմիր շրջանի վարչակազմի բարձր հովանու ներքո։