Boomnews.am-ը երբեմն անդրադառնում է հայ աստղերի միջև տեղի ունեցած վիճաբանություններին ու միջադեպերին ու ներկայացնում դրան իրական եղելությունը։ 

 

Վերջին երկու սկանդալները վերաբերվում էին 
1․ Մհեր Արմենիայի ու Սևակ Խանաղյանի միջև տեղի ունեցած վիճավանությանը
2․ Անի Երանյանի ու ֆուլ Հաուսի անձնակազմի միջև տեղի ունեցած տարաձայնություններին ու Անիի արտագաղթելուն։


Թեև և՛ Մհերի և Սևակի կողմից հերքվեց առաջին լուրերը (հավանաբար քաղաքավարության կանոններից ելնելով), այնուամենայնիվ Կամիլը համարձակվեց բարձրաձայնել թեմայի վերաբերյալ, լուսանկար հրապարակելով ու մեկնաբանելով՝ Սևակին ու Մհերին ես բարիշացրեցի։ 
Բայց ինչպես ժողովուրդն է ասում, կատակի կեսը լուրջ է։ 



Անի Երանյանի մասին ասեկոսեներ սկսեցին շրջանառվել այսօր։ Արմեն Պետրոսյանը ու Գրիգոր Դանիելյանը միմյանցից անկախ տարբեր կերպ մեկնաբանեցին այդ լուրերը։ Մենչն ասաց, որ Անին այս պահին ընդամենը բնակվում է Մոսկվայում, իսկ Գրիգորը մեկնաբանեց, որ Անին բնակվում և հիմնական աշխատանք է գտել Մոսկայում և եթե կարողանա կհամատեղի Ֆուլ Հաուսի նկարահանումների հետ։ Մենչը թաքցրեց Անիի արտագաղթելու փաստը, բայց Գրիգորը հաստատեց այն։