Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է որդուն՝ Բրուքլինին, ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Բրուքլին Բեքհեմը մարտի 4-ին նշում էր իր 19-ամյակը:

Բեքհեմը Ինստագրամում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.

«Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ տղա: Հպարտանում եմ, թե ինչպիսի տղամարդ ես դարձել դու: Եղիր  հպարտ, համեստ, եղիր ինքդ քեզ պես»: