Խոյ. Այսօր աստղերը ձեզ բազմաթիվ հաճելի անակնկալներ են պատրաստել: Նոր հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնց պետք է որ ուշադրություն դարձնեք: Մի հրաժարվեք նախապես պլանավորած հանդիպումներից, քանի հանդիպման ընթացքում հնարավոր է ստանաք կարեւոր տեղեկությունները: Օրը ներդաշնակ կլինի նաեւ անձնական կյանքում:

Ցուլ. Ճակատագրականորոշումներ մի կայացրեք: Սիրային հարցերում որոշակի պասիվություն կարող է նկատվել: Հիմա բարենպաստ ժամանակը չէ, որպեսզի ձեր իրական զգացմունքները ցույց տաք: Գործնական կյանքում էլ եղեք օբյեկտիվ, խնդիրների առաջ չկանգնելու համար:

Երկվորյակ. Բարենպաստ օր է նոր պլաններն ի կատարախելու եւ ներ գաղափարները կյանքի կոչելու համար: Այժմ լիովին կարողանում եք ցանկացած իրավիճակում գտնել ոսկե միջինը: Ձեզ համար հոգեհարազատ մարդու հետ հարաբերություններում որեւէ բացասական զարգացում չի լինի, եթե իհարկե դուք ինքներդ այն չստեղծեք ձեր պահվածքով: Հարմար օր է կազդուրիչ պրոցեդուրաների մասնակցելու համար:

 

Խեցգետին. Այնքան էլ հարմար ժամանակ չէ կարեւոր փաստաթղթերի վավերացման համար: Այսօր պարզապես կարելի է որեւէ գործով չզբաղվել: Հնարավոր է ունենաք ֆինանսական դժվարություններ: Պարտք մի վերցրեք եւ ոչ էլ պարտք տվեք:

Առյուծ. Բախումները մոտ հարազատների հետ կարող են մռայլել ձեր ողջ օրը: Աստղերն այսօր խորհուրդ են տալիս լինել զիջող կամ գոնե պահպանել պատշաճության կանոնները սեփական տեսակետը պնդելիս: Սիրելիի հետ հարաբերություններում զերծ մնացեք դիտողություններից: Ընդհանուր առմամբ օրը վատ չի դասավորվում:

Կույս. Մասնագիտական ոլորտում կարեւոր քայլեր մի ձեռնարկեք: Հատկապես հեռու մնացեք նոր եւ նույնիսկ առաջին հայացքից` հեռանկարային գործնական ծանոթություններից: Պահպանեք զսպվածություն: Խորհրդի կարիք ունենալու դեպքում դիմեք փորձառու մտերիմներին:

 
 

Կշեռք. Հաճելի հանդիպումների հավանականությունը մեծ է: Կարեւոր է, որ չնստեք ձեռքերը ծալած եւ ակտիվորեն շարունակեք գործել: Խուսափեք հարաբերություններ պարզելուց եւ ֆինանսական այն գործարքներից, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում:

Կարիճ. Օրը նման է քննություն հանձնելուն եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես դուք ձեզ կդրսեւորեք, այդպես էլ կընթանա օրը: Խուսափեք արմատական փոփոխություններից: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք: Հատկապես ուշադիր եղեք ֆինանսների հանդեպ:

Աղեղնավոր. Այսօր հնարավոր է ձեզ դրսեւորեք որպես չափազանց էմոցիոնալ մարդ եւ խնդիրներ ստեղծեք ոչ միայն ձեզ,այլ նաեւ շրջապատիմարդկանց համար: Նոր ծանոթների հետ կապված եղեք զգոն: Հնարավոր է, որ ընկնեք կասկածելի մարդկանց ազդեցության տակ: Ինտուիցիային վստահեք, սակայն տրամաբանությունն էլ կօգնի այսօր:

Այծեղջյուր. Այսօր հնարավոր է մի ողջ շարք խոչընդոտներ առաջանան ձեր ճանապարհին, որոնց հաղթահարումը կլինի բավական բարդ: Այսօր փորձեք որքան հնարավոր է լինել զուսպ եւ չցուցադրել չարություն կամ ագրեսիվություն: Հենց որ կորցնեք ինքնատիրապետումն ու ազատություն տաք ապրումներին, անմիջապես կզգաք, թե ինչպես է մթնոլորտը լարվում ձեր շուրջը:

Ջրհոս. Գայթակղիչ առաջարկներ կարող եք ստանալ այսօր, որոնք կառնչվեն ձեր մասնագիտական գործունեության ոլորտին: Հաջող կլինեն գործնական բանակցությունները: Խուսափեք սրելիի հետ բախումներից: Մի փորձեք նրա համբերությունը, այլապես տեւականորեն կփչացնեք հարաբերությունները:

Ձկներ. Փորձեք օրն անցկացնել այնպես, որ լավատեսությունը ուղեկցի ձեզ ողջ օրվա ընթացքում: Ճակատագիրը որեւէ դժվարություններ ձեզ համար չի պատրաստում այսօր: Աստղերը սակայն հորդորում են ավելիուշադիր լինել ընտանիքի անդամների եւ հարազատների հետ: