Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Glam Belleza Latina ամսագրի մարտ ամսվա ֆոտոսեսիայի համար: Հայտնի երգչուհին եւ դերասանուհին ամսագրին պատմել է մի շարք հետաքրքիր մանրամասներ իր կյանքից: Նրա պատմածներից պարզ է դարձել, որ, օրինակ, Լոպեսի կյանքում մեծ եւ շատ կարեւոր տեղ են գրավում ընկերուհիները: «Իմ ընկերուհիներն ինձ համար ամեն ինչ են: Նրանց հետ նշում ես տոներ, արտասվում ես նրանց հետ, աջակցում են, երբ կա անհրաժեշտություն: Ծիծաղում են հետդ: Նրանք ուղղակի միշտ կան, եւ դա անգնահատելի է»,- ասել է երգչուհին: Լոպեսը խոսել է նաեւ լատինական գեղեցկության մասին' ասելով, որ այն նման է ծիածանի. կան սեւամորթներ, սպիտակամորթներ, կարամելի գույն ունեցողներ, կապուտաչյա շիկահերներ: Նա խոսել է նաեւ իր գեղեցկության նկատմամբ ունեցած սեփական պատկերացումների մասին: «Մարդիկ հիանում են իմ ֆիզիկական տվյալներով ու գեղեցկությամբ եւ կարծում են'գիտեն ինչպիսին եմ ես: Իրականում մարդիկ այնքան բարդ են: Պետք է հիշել մարդու անհատական արժանիքների մասին, այն մասին, որ Ձեր մեջ կա ինչ-որ յուրահատուկ բան: Պետք է իմանալ'դու ինչ կարող ես առաջարկել մարդկանց, մի բան, որ ուրիշները չեն կարող»,- անկեղծացելէ ՋենիֆերԼոպեսը: