Այսօրվանից մեկնարկել է Մեծ Պահքը և, ըստ երևույթին, դրան հետևելու է նաև Արմինկան: ԱՄՆ-ում բնակվող երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

 

«Հաճախ մարդիկ կարծում են, թե Պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է: Սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը
Բարի ընթացք բոլոր նրանց, ովքեր սկսում են Մեծ Պահքի ճանապարհորդությունը»:

 

 

 

 

A post shared by Arminka (@arminkaofficial) onFeb 11, 2018 at 7:46pm PST