SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել Է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս Է բերել Երկրի ուղեծիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Խոսքը վերաբերում Է Tesla Roadster մարզական ավտոմոբիլին, որն ուղեծիր Է դուրս բերվել SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի առաջին փորձարկումային թռիչքի ընթացքում: Ավտոմեքենայի ղեկի առջեւ գտնվում Է սկաֆանդրով մանեկեն:

 

Falcon Heavy հրթիռի առաջին մեկնարկը տեղի Է ունեցել փետրվարի 6-ին արեւելաամերիկյան ժամանակով 15:45-ին (Երեւանի ժամանակով 00:45-ին) Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Կողային արագարարները համաժամանակյա վայրԷջք են կատարել մեկնարկի վայրից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրապարակում: