Խոյ. Այսօրվանից սկզբունք մշակեք ձեզ համար` ոչինչ չանել, ինչը հաճելի չէ ձեր հոգուն: Այսօր թուլանալու եւ հանգստանալու օր է: Գործերին կարող եք վերադառնալ ավելի ուշ: Եթե չափից դուրս ծանրաբեռնեք ձեզ, ապա հետո կփոշամենք, քանի որ գերհոգնածությունն իր հետ կբերի նաեւ առողջական խնդիրներ: Օրը հատկապես հարմար է ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ. Այսօր դուք վատ տրամադրություն կունենաք: Անկախ ամեն ինչից զսպվածություն ցուցաբերեք եւ էմոցիաներին ազատություն մի տվեք: Ձեր բացասական էմոցիաներն այլոց պարտադրելով դուք միայն շրջապատին կտրամադրեք ձեր դեմ: Կարիք չկա նաեւ սպիրտային խմիչքների մեջ վատ տրամադրությունը թաղել: Ճիշտ կլինի պարզապես առանձնանալ եւ մենության մեջ օրն անցկացնել:

 

Երկվորյակ. Գործերում հաջողությունը ձեզ կուղեկցի, եթե ազնիվ կանոններով շարժվեք առաջ: Հենց որ ոչ խելամիտ մի բան անեք, միանգամից հետեւանքը զգացնել կտա իրեն, իսկ այդպես կա վտանգ, որ կվնասեք ձեր հեղինակությունը: Խորամանկությունների միդիմեք, այլապես ամեն բան կբացահայտվի եւ կընկնեք վատ դրության մեջ:

Խեցգետին. Եթե նույնիսկ այսօր լուրջ մտահոգություններ կունենաք կամ կուզենաք ամենբանի վրա խաչ քաշել, մի շտապեք: Ամեն բան այնքան էլ վատ չէ, ինչպես թվում է, եւ թունելի լույսը շուտով նաեւ դուք կտեսնեք: Հնարավոր է հանդիպեք մարդկանց հետ, որոնց հետ շփումը ձեր վրա բացասաբար կանդրադառնա: Ամեն դեպքում եղեք բարեկրթության սահմաններում եւ պատրաստ ամեն մի տհաճ անակնկալի դիմագրավելու:

Առյուծ. Օրը հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար: Վատ օր չէ նաեւ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար: Երկու դեպքում էլ ձեզ կդրսեւորեք ամենալավ հատկանիշներով: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա այսօր հնարավոր են բազմախոստում ծանոթություններ:

Կույս. Այսօր կարող եք թույլ տալ ձեզ խառնվել նույնիսկ այնպիսի գործերի, որոնք նախկինում համարում էիք խիստ կասկածելի: Սակայն հիշեք, որ որքան էլ աստղերը ձեր կողմից լինեն, զգոնությունը պետք է պահպանել եւ գլուխը չկորցնել: Օրը հարմար է նաեւ ֆինանսական հարցերով զբաղվելու համար:

Կշեռք. Օրը կանցնի հանգիստ եւ հաճելի մթնոլորտում: Կարող եք գնալ շոփինգի, թարմացնել զգեստապահարանը: Օրը հարմար է նաեւ նոր հարաբերություններ հաստատելու համար: Գործնական բանակցությունների հարցում ցանկալի կլինի հապշտապ որոշումներից խուսափելը, իսկ եթե որոշումը անհետաձգելի է` ճիշտ կլինի խորհրդակցել բանիմաց մարդկանց հետ:

Կարիճ. Այսօր ավարտին հասցրեք մինչ այս սկսած բոլոր գորչծերը: Այն, ինչ ձեր համար արժեք չունի, մի փորձեք պահպանել: Որքան շուտ ազատվեք անարժեք իրերից, այնքան ավելի լավ: Այսօր կարեւոր է որ ուշադրություն հատկացնեք եւ ընտանիքի անդամներին եւ սիրելիին:

 

Աղեղնավոր. Կարող եք պլանավորել փոփոխություններ, որոնք վաղուց էիք ցանկացել իրականացնել: Բարենպաստ ժամանակահատված է մասնագիտական ոլորտում փոփոխություններ մտնցելու համար: Սակայն անկախ ամեն ինչից, ցանկալի չէ գործընկերներին վնասելը: Օրը կարող է լինել բազմախոստում սիրային հարցերում:

Այծեղջյուր. Այսօր ի վիճակի չեք լինի օբյեկտիվորեն գնահատելու իրադրությունը, ուստի ամեն բան ձեր աչքին կերեւա այնպես, ինչպես մարդը ծուռ հայելիների սենյակում: Ցանկալի չեն հարաբերությունների պարզումը ինչպես սիրելիի հետ, այնպես էլ աշխատավայրում: Միեւնույնն է, այն ինչ այսօր ձեզ համար մեծ խնդիր կթվա, վաղն արդեն կդառնա սովորական առօրեական հարց:

Ջրհոս. Օգնության ակնկալիք ունենալ պետք չէ: Ամեն բան ինքներդ եք անելու եւ միայնակ: Խնայեք, ուրեմն ուժերը, քանի որ օրը այնքան էլ դյուրին չէ: Հնարավոր են վեճեր սիրելի մարդու հետ: Այսօր նաեւ ենթակա կլինեք շրջապատի ազդեցությանը:

Ձկներ. Այսօր ամեն բան կախված կլինի այն բանից, թե ինչ ցանկություններ ունեք դուք: Մարդաշատ միջավայրից խուսափեք: Աղմուկն այսօր կարող է ձեր մոտ գերհոգնածություն առաջացնել: Հնարավոր են տհաճ անակնկալներ: Զգույշ եղեք խաբեության զոհդառնալուց: