Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Լյակազեթը թվիթերում լուսանկար է հրապարակել իր նոր թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի հետ և բարի գալուստ մաղթել կիսապաշտպանին:

«Զրուցում եմ նոր թիմակցիս հետ: Բարի գալուստ ակումբ, Հենրի՛խ»:

Հիշեցնենք, որ այսօր լոնդոնցիները Անգլիայի առաջնության 25-րդ տուրում ուժերը չափելու են «Սուոնսի»-ի հետ: