Կարծում եմ՝ շատերն են հիշում հաղորդավար Սուրեն Փահլևանյանի «Երաժշտական խաչմերուկ» նախագիծը, որը հեռարձակվում էր 21 TV-ով, և հետաքրքիր ձևով ներկայացնում էր վաճառքի ենթակա մեքենաները: BlogNews.am-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ հաղորդումը կրկին վերսկսվում է և հեռարձակվելու է նույն հեռուստաալիքով. «Ֆորմատի մեջ փոփոխություն և տարբերություն չի լինելու: Տասը տարի արել ենք այդ հաղորդումը, որն արդեն բավականին ծանոթ է հեռուստադիտողին: Հաղորդումն արդեն երկուշաբթի օրվանից կլինի եթերում և կհեռարձակվի ամեն օր»: 

«Ես այս ընթացքում այնպես չէ, որ չեմ աշխատել այս բնագավառում: Նույն դերասանական կարիերայիս ավարտը չեմ դնում, քանի որ ինձ դուր է գալիս նկարահանվել, բայց դա ֆինանսապես ինձ չի բավարարարում: «Երաժշտական խաչմերուկը» իմ և երջանկահիշատակ Սուրեն Թադևոսյանի հեղինակային նախագիծն էր: 21 TV-ին էլ ուներ այդ ծրագիրը եթեր վերադարձնելու ցանկություն, ես էլ առաջարկեցի վերականգնել, քանի որ հենց հիմա շուկան ունի դրա պահանջարկը»,- նշում է Սուրենը։

Հաղորդավարի խոսքով՝ բավականին կարոտել էր այս ֆորմատը, քանի որ դա իրենն է: Հիմա նկարահանվում է «Երկիր մեդիայի» նոր՝ քսանհինգ մասից բաղկացած հեռուստասերիալում, որի մասին դեռ չի կարող խոսել: