Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը մտադիր է մասնակցել Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությանը, Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ սառցապատ ջուրն է մտել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով' իր համար կարևոր քայլն արել է Տոմսկի մոտ' Ուշայկա գետում։

«Ես այդ արեցի։ Կյանքումս առաջին անգամ։ Շնորհակալություն, Տոմսկ, —40 °С»,- գրել է Սոբչակը։