Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Վահագն Գալստյանը 2012 թվականին քավոր–սանիկ են դարձել։ Այն ժամանակ դերասանները աշխատում էին մի նախագծում և բավականին հաճախ էին շփվում իրար հետ։ Վերջին շրջանում նրանք ներկա չեն լինում նաև միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Խոսակցություններ կան, թե Սարգսի և Վահագնի միջև ինչ–որ խնդիր է եղել և նրանք նախկինի պես մտերիմ չեն։

 

Tert.am Life-ի հետ զրույցում Վահագն Գալստյանը նշել է, որ իրենց միջև որևէ խնդիր չկա, ինքն ու Սարգիսը շարունակում են ընկերություն անել։

 

Սարգիսը նույնպես նշեց, որ շարունակում են լավ հարաբերություններ ունենալ Վահագնի հետ։ Դերասանը չթաքցրեց, որ ժամանակին եղել են որոշ անհամաձայնություններ, սակայն նկատեց, որ այդպիսիք կարող են լինել ցանկացած ընկերների միջև։ «Դա շատ արագ վերացել է։ Նման հարցեր կարող են լինել բոլոր ընկերների միջև, ուղղակի դա չի լուսաբանվի, քանի որ հայտնի չեն։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,– ասաց նա։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։