Խոյ. Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Ցուլ. Այսօր դուք սովորականից ավելի լուրջ եք տրամադրված, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել, դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է: Անձնական ոլորտում օրը առավելապես հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:

 

Երկվորյակ. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Խեցգետին. Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեն են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել: Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:

Առյուծ. Օրը կապված է անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ու ձեռքբերումները ամփոփելու հետ: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին: Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձռեք բերելու վտանգի տակ եք: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք:

Կույս. Այսօր ձեզ թվում է, որ օրը, կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից:

Կշեռք.Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք ճիշտ գնահատել ձեզ ուղղված խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են և դրանց առանձնապես կարևորություն չեք տալիս: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ ձեր համար սիրելի մարդու հետ:

 

Կարիճ. Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի այսօր, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի փոփոխույթան հետ կապված որոշ փորձարարությունները:

Աղեղնավոր. Այսօր հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից: Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Մնում է միայն, որ հոտառություն ցուցաբերեք և առավելագույնս օգուտներ քաղեք այդ հանդիպումներից:

Ջրհոս.Օրը կապված է որոշ հարաբերություններ վերսկսելու հետ, որոնք խզվել էին թյուրիմածությունների, փոխադարձ չհասկացվածության հետևանքով: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակային ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք նվաճում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու իրողությունից:

Ձկներ. Այսօր ժամանակը կանցնի բավական միապաղաղ ու ձանձրալի: Ուստի հարմար օր է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանց հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար: Ներդաշնակ են ընթանում անձնական և հատկապես՝ ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am