Վերջերս համացանցում քննարկումների լայն առիթ դարձավ քաղաքում հայտնված տարազով կովի պաստառը: ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտը Instagram-ի իր էջում նույնպես անդրադարձել է թեմային' մասնավորապես գրելով հետևյալը.

«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Շպռոտի Eric Shane-ի համատեղ «Գարուն եկավ» երգի տեսահոլովակը քննադատությունների կիզակետում հայտվեց: Քննադատությունները կապված էին թե՛ նրա արտաքինի, թե՛ երգի' շատերի պնդմամբ անիմաստ խոսքերի, թե՛ տեսահոլովակում ոչ պատշաճ ձևով հայկական տարազը ներկայացնելու հետ: Իր հերթին երգչուհին պատասխանել էր իր հասցեին հնչած քննադատություններին.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»: