Ֆիլիպ Կիրկորովը սոցցանցերում հրապարակել է անճաշակ զարդարված տոնածառերի ընտրանի Եվրոպայի տարբեր քաղաքներից: Ըստ նրա՝ «ամոթ է այդպես վերաբերվելն ամանորյա շոուի գլխավոր հերոսուհուն»:Իր ինսթագրամյան էջում երգիչը հրապարակել է «յուրահատուկ» սուրբծննդյան տոնածառերի մի քանի լուսանկար Եվրոպայի տարբեր քաղաքներից՝ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ալբանիայից, նաև Ուկրաինայից:

«Ինձ հաճախ են քննադատում, որ ես չափազանց վառ եմ հագնվում: Դե, նախ՝ ոչ, իսկ երկրորդ՝ ահա ակնառու օրինակ նրա, թե ինչ է լինում, երբ մարդիկ մինչև վերջ չեն մտածում կերպարը: Ամեն ինչի կերպարը, ամանորյա տոնածառի՝ այդ թվում»,- նշել է Կիրկորովը: