Խոյ. Լավ արդյունքների հասնելու համար այսօր պետք է ինքնուրույն գործեք: Դա ձեզ կազատի շատ հիասթափություններից: Հարաբերություններ հաստատեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել ձեզ հետագայում տարբեր հարցերում: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների համար:

Ցուլ. Այսօր հարմար ժամանակ է գործերի արագ ավարտման համար: Ծանրաբեռնվածությունն ինչ խոսք մեծ է: Հատկապես, որ ձեր աշխատասիրությունը մատնում է ձեզ եւ հավելյալ պարտականություններ եք ստանում: Խուսափեք այն մարդկանց հետ շփումից, որոնց պահվածքը ձեզ նյարդայնացնում է: Իրադրությունը վերլուծեք որեւէ քայլ անելուց առաջ:

Երկվորյակ. Կա մտավախություն, որ այսօր դուք ձեր հնարավորությունները կգերագնահատեք: Դրա պատճառով հնարավոր է, որ սխալներ թույլ տաք, հատկապես գործընկերների հետ խոսքուզրույցի ժամանակ: Փորձեք պահպանել էմոցիոնալ հավասարակշռությունը եւ չտրվել շրջապատի սադրանքներին:

Խեցգետին. Այժմ լավ ժամանակ է շփման համար: Հին ընկերները կհիշեցնեն իրենց մասին: Չի բացառվում, որ հանգամանքները կստիպեն ձեզ խորամանկությունների դիմել: Կփորձեք հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր ձեր համար տհաճ են: Ավելի հոգատար եղեք ընտանիքի անդամների հանդեպ:

Առյուծ. Լի եք ուժով եւ ավյունով: Հատկապես մասնագիտական խնդիրներն արագ կկարգավորեք: Սպասեք մինչեւ ձեզ հստակ հանձնարարական կտրվի: Նախաձեռնողականություն ցուցաբերելու դեպքում կարող եք ձախողվել արմատապես:

Կույս. Օրը ավելի շատ հարմար է մտավոր լարում պահանջող խնդիրներով զբաղվելու համար: Աշխատեք աշխատանքային վիճակից դուրս չգալ, անիմաստ պատրանքների գիրկը չընկնելու համար: Հարմար օր է մարզումների գնալու համար:

Կշեռք. Ամեն ինչ կընթանա նախապես գցված հունով: Որեւէ բան չի խանգարի օրվա հանգիստ ընթացքին: Միայն ձեր շտապողականությունը կարող է խնդիրներ առաջացնել: Ընտրեք առավել կարեւոր հարցերը եւ զբաղվեք դրանցով:

Կարիճ. Իդեալական հարմար ժամանակ է ստեղծագործական եւ ուսումնական գործերով զբաղվելու համար: Կարող եք ինքնակրթությամբ զբաղվել, կարդալ գիտահանրամատչելի գրականություն, լրացնել գիտելիքի պակասը: Վատ չեն նաեւ հասարակական-քաղաքական գործերը:

Աղեղնավոր. Մասնագիտական ոլորտում ամեն բան կընթանա դրական կերպով: Ցանկացած գործ, որ կձեռնարկեք, հաջողությամբ կհասցնեք ավարտին: Ուշադիր եղեք հատկապես փաստաթղթերի հետ աշխատելիս: Ազատ ժամանակ կարող եք ընկերների հետ հավաքույթների մեկնել:

Այծեղջյուր. Խնդիրները լուծելու համար, լինեն դրանք անձնական կամ գործնական, նախ ձեր պատրաստակամությունն ու ակտիվությունն է պետք: Ալարկոտությունը հարցերի լուծմանն ամենից շատը կվնասի այսօր: Հնարավոր են վեճեր սիրելիի հետ: Փորձեք լինել ավելի զիջող, խնդիրներից խուսափելու համար:

Ջրհոս. Եղեք ավելի ուշադիր ֆինանսական հարցերում: Վերլուծական մտքի աշխատանքն այսօր հատկապես կարեւոր է որոշումներ կայացնելիս: Այսինքն, թե հապշտապ որոշումներից խուսափեք: Անակնկալ կստանաք բարձրաստիճան պաշտոնյայի աջակցություն:

Ձկներ. Գործնական եանդունությունն իր արդյունքները կտա: Օրը հարմար է նոր ծանոթությունների ու հանդիպումների համար: Ազատ ժամանակ փորձեք զբաղվել ընթերցանությամբ: Այն այսօր կօգնի ձեզ լիցքաթափվել: