Դերասանուհի, հաղորդավարուհի  Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր մեջ էլ կան մարդիկ, որ նստել ու ամուր կառչել են իրենց «ճյուղին», և չեն էլ պատկերացնում, որ թևեր ունեն: Երբեմն տեղի ունեցող իրադարձությունները կոտրում են հուսալի հենարանն ու մարդիկ իմանում են, որ թռչել գիտեն:

Միգուցե մեզնից շատերին պետք է «ճյուղը» կտրե՞լ, որպեսզի մենք զրկվենք տաքուկ ու հուսալի տեղից և ստիպված լինենք թռչել: Խնդիրներն ու տհաճությունները երբեմն մեր կյանք են գալիս ոչ թե կոտրելու, այլ թռչել սովորեցնելու համար…»: