Գարիկ Մարտիրոսյանը Ռուսական 1-ին հեռուստաալիքի «Պրոժեկտոր Պերիս Հիլտոն» (ПрожекторПерисХилтон) հումորային հաղորդման  այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի թողարկման ընթացքում անդրադարձել է Թրամփի սկանդալային հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ըստ Թրամփի՝ ամերիկյան ազգը հաղթել է 2 համաշխարհային պատերազմ, փորել Պանամայի ջրանցքը, մարդ ուղարկել Լուսին և ծնկի իջեցրել կոմունիզմը: Այս հայտարարությանը անդրադառնալիս հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ասել է, որ ընդհանրապես բոլոր մարդիկ ամերիկացիներից են առաջացել:

«Հայերը առաջացել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, մ.թ.ա. 7-րդ դարից, ապա բնակություն հաստատել Գլենդելում, հետո տեղափոխվել Ռուսաստանով՝ Հայաստան», - ծաղրել է շոումենը:

Մյուս հաղորդավարը՝ Իվան Ուրգանտը, ով ազգությամբ հրեա է, հավելել է. «Մովսեսն էլ իր հերթին Ամերիկայից է եկել Եգիպտոս»: