Եկեք տեսնենք, թե բնության կողմից ինչ բնազդներով են օժտված կենդանակերպի նշանները։

Խոյ

Խոյերը շատ ուժեղ անձնավորություններ են, նրանք չեն վախենում պրոբլեմներից և հաճույքով օգնում են ուրիշներին դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Եթե դուք գտնվում եք այս նշանի տակ ծնված մարդու կողքին, դուք միշտ ձեզ անվտանգ եք զգում և գիտեք, որ նա միշտ ձեզ կաջակցի և կպաշտպանի։

Ցուլ

Ցլերը սովորել են հանգստություն պահպանել և իզուր տեղը չծախսել էմոցիաները։ Նրանց սառնարյունությունը օգնում է նրանց մեթոդաբանորեն հաղթահարել յուրաքանչյուր պրոբլեմ։ Նրանք չնայած ընկերասեր են, սակայն մի փոքր փակ են, ինչը սկզբունքորեն չի բացառում այն, որ յուրաքանչյուր Ցուլ սարի պես կանգնած է իր մտերիմների համար։

Երկվորյակներ

Երկվորյակները չափազանց շփվող են և մի փոքր երկերես։ Այդ պատճառով նրանք կարող են միանգամից բռնել վեճերի և պրոբլեմների երկու կողմն էլ։ Նրանք մեծագույն դիվանագետներ են, կարողանում են խուսավարել բոլոր ընդդիմախոսների միջև, ընդ որում՝ նրանցից ոչ մեկին չվիրավորելով։

Խեցգետին

Խեցգետիններն իրենց կյանքը կտան այն մարդու համար, ում սիրում են։ Նրանք չափազանց հոգատար են և ինքնազոհ և շատ հաճախ նույնիսկ մոռանում են իրենց մասին, ինչից, պետք է նշել, օգտվում են ոչ այդքան բարոյական մարդիկ։ Եթե ձեզ օգնություն հարկավոր լինի, Խեցգետինների կողմից դուք այն, միանշանակ, կստանաք։

Առյուծ

Առյուծներն ինքնավստահ և խիզախ մարդիկ են, որոնք ունակ են հաղթահարելու յուրաքանչյուր իրավիճակ։ Նրանց ինքնավստահությունն այն է, ինչով հիանում են շրջապատող մարդիկ, և դա նրանց ի ծնե բնույթն է։ Եթե Առյուծը ստիպված է պաշտպանել ինքն իրեն կամ ինչ-որ մեկին, նա կլինի դաժան և նույնիսկ չափազանց դաժան։

Կույս

Կույսերը շատ խելացի են։ Նրանք աշխարհն այլ կերպ են տեսնում։ Նրանց մտածելակերպը յուրահատուկ է։ Նրանք սեփական համոզմունքներով ուժեղ անձնավորություններ են։ Նրանք ունակ են քննելու և շատ ավելի խորը հասկանալու մարդկանց և իրավիճակները՝ բառացիորեն դիտարկելով մինչև մոլեկուլ և վերլուծելով մինչև ամենամանր դետալը։ Նրանց խորհուրդները երբեմն անգին են։

Շարունակությունն՝ այստեղ։