Խոյ. Ցանկացած խնդիր ու դժվարություն կհաղթահարվի: Կենտրոնացեք այն բանի վրա, որպեսզի ձեւակերպեք ինքներդ ձեր համար հիմնական խնդիրներն ու նպատակները; Կուտակված գործերը մի հետաձգեք, այլ համարձակ ձեռնամուխ եղեք դրանք կատարելուն; Զգացական դաշտը կարիք ունի լուրջ վերահսկողության: Ցանակացած թնջուկ կարող է հանգուցալուծվել, եթե հապշտապ որոշումներ չեք կայացնում:

Ցուլ. Գործերը, որոնք նախատեսում եք այսօրվա համար կատարել, կարվեն հաջողությամբ: Կարող եք նույնիսկ մի փոքր ռիսկայնություն հաղորդել օրվա տեմպին: Սիրային հարաբերություններում առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա: Այդուհանդերձ, խուսափեք հարաբերություններ պարզելուց:

Երկվորյակ. Օրը հարմար է այն ամենի համար, ինչը կապ ունի կյանքի սիրային ոլորտի հետ: Մի փոքր ակտիվացրեք ջանքերը, եթե դեռ չեք գտել ձեր սիրուն: Իսկ եթե սիրտն արդեն զբաղված է, ամենալավ պահն է սիրելիի հետ ժամանակ անցկացնելու համար: Ժամանակ գտեք հանգստանալու եւ հաճելի ժամանցի համար:

Խեցգետին. Հոգեկան հավասարակշձությունը կլինի ձեր ուղեկիցը: Օրը հարմար է ապագայի համար պլաններ կազմելու համար: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: Եթե դեռ միայնակ եք, ապա փորձեք ժամանակ հատկացնել հանրային տարբեր միջոցառումների համար: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Առյուծ. Որեւէ կտրուկ փոփոխություն ձեր կյանքում տեղի չի ունենա: Միայն թե ինքներդ մի նետեք ձեզ տարբեր կոնֆլիկտային իրավիճակների հորձանուտը: Հարմար ժամանակ չէ վեճերի համար: Ընտանիքում ապահովություն կզգաք եւ կփորձեք ժամանակը տանն անցկացնել:

Կույս. Լարված աշխատանքից հետո հարմար ժամանակ է նաեւ հանգստանալու համար: Մի սկսեք նոր գործեր, հատկապես եթե դրանք ավելի գլոբալ բնույթի են: Գործնական հարաբերություններ հաստատելու համար լավագույն ժամանակն է: Ուշադրություն հատկացրեք հատկապես ֆինանսական հարցերին:

Կշեռք. Օրը կարող է ձեզ տհաճ անակնկալներ մատուցել հատկապես վեհ ապրումների հետ կապված: Խորը հիասթափություն կապրեք հարազատ մարդուց: Ընտանիքի համար հարկ է, որ շատ ժամանակ հատկացնեք: Հնարավոր ենք հին հաշիվներ ելնեն ջրի երես:

Կարիճ. Օրը հարմար է ուրախ ժամանցի համար: Տրամադրությունը բարձր է: Ներքին ազատության զգացողությունը ձեզ միայն ուրախության կպատճառի: Օրը հարմար է անձնական կյանքը դասավորելու համար:

Աղեղնավոր. Ցանկալի չէ բարդ խնդիրների լուծմամբ զբաղվելը: Ուշադիր հետեւեք հատկապես գործնական թղթերին: Այժմ դուք կունենաք բավարար դիվանագիտական հմտություններ ճիշտ բառերը գտնելու համար զրուցակիցների հետ խոսակցություններում: Սին խոստումներին մի հավատացեք եւ մի վստահեք չստուգված տեղեկություններին:

Այծեղջյուր. Օրը հարմար է կառուցողական խոստումների եւ հուսալի ինֆորմացիոն աղբյուրների հետ շփվելու համար: Խուսափեք առճակատումներից եւ վեճերից, այլապես հիշեք, որ հաղթողը դուք չեք լինելու: Գտեք այնպիսի զբաղմունք, որը ձեզ հաճույք կպատճառի:

Ջրհոս. Բարենպաստ ժամանակաշրջան է սեփական պլաններն իրականացնելու համար: Գործնական հանդիպումներից մի խուսափոք Բանակցությունները կանցնեն հաջող: Եղեք ավելի նրբանկատ եւ խուսափեք քննադատություններից:

Ձկներ. Ինչ որ բան անել սկսելուց առաջ նախ մտածեք եւ խորհրդակցեք փորձառու եւ վստահելու մարդկանց հետ, լինեն նրանք ընտանիքի անդամներ, գործընկերներ թե բարեկամներ: Օրը հարմար է հին խնդիրները կարգավորելու համար: Կենտրոնացեք, այսօր հաջողությունը միայն ձեր աշխատասիրությունից է կախված: