Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական հրապարակում արդեն տեղադրվել է տոնածառը՝ ազդարարելով Ամանորին նվիրված տոնակատարությունների սկիզբը:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ շքեղ տոնածառը զարդարված է ավելի քան 70 հազար լամպով և 2.700 խաղալիքով. այն շրջապատված է ավանդական «ամանորյա քաղաքով»: