Դդում, չիչխան, Հայաստանում աճող հացահատիկեղեն և կոճապղպեղ. ահա սրանք են այն սննդամթերները, որոնք խորհուրրդ է տալիս օգտագործել դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: «Ձմռան անցնելու սննդակարգի առաջին կոմպոնենտներն այն կերկրատեսակներն են, որոնք առաջացնում են տաքության զգացողություն: Ուստի, քանի որ այսօրվանից մենք երեք ամիս ապրելու ենք ձմռան շրջան, պետք է մեր քաղաքացիներին խորհուրդ տալ ուտել հենց այն սնունդը, որն աճում է մեր երկրում: Դրանք մեր հացահատիկներն են, պետք չէ տրվել դրսից բերված և այս շրջանում մեր երկրում չաճող սննդամթերքներից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝  ձմռանն ընդառաջ խորհուրդ տալով առավել շատ օգտագործել նաև կաթնամթերքը: 

Վերջինիս խոսքով՝ հատկապես ձմռանը, երբ առկա է սուր շնչառական հիվանդությունների տարածման վտանգ, դրանք կանխարգելերու և իմունիտետը բարձր պահելու լավագույն տարբերակ է նաև մածունը. «Իմունիտետի ամրացման լավագույն տարբերակներից մեկը նաև յոգուրտն է, սրան հաջորդում են նաև դդումի սերմերը, որոնք ցինկի հիանալի աղբյուր են, ինչը բարձրացնում է իմունիտետը: Լավագույն ձմեռային մթերքների թվին է դասվում նաև մեղրը»,-ասաց դիետոլոգը: 

Վերջում դիետոլոգն Ամանորի տոներին ընդառաջ՝ քաղաքացիներին խորհուրդ տվեց հրաժարվել շատակերությունից՝ տոներն օգտագործելով որպես հարազատների հետ ակտիվ շփվելու հիանալի առիթ: