Խոյ. Պլանավորած գործերը իրականացնելու հնարավորություն եւ ժամանակ կունենաք: Կարող եք հաջողության հասնել նաեւ նոր նախաձեռնություններում: Սակայն պետք է գործեք արագ: Օրը հարմար է սիրային արկածների համար: Հնարավոր է հետաքրքիր հանդիպումներ: Մի քանի հին խնդիրներ վերջնականապես կլուծվեն:

Ցուլ. Այսօր նախ գործեք, ապա մտածեք: Առաջին պոռթկումը միշ ճիշտ կլինի: Որքան շատ մտածեք, այնքան կխճճվեք:Շրջապատի կարծիքին քիչ ուշադրություն դարձրեք: Դուք ավելի խելամիտ եք դիտարկում հարցերը, քան նրանք:

Երկվորյակ. Մի ակնկալեք, որ այսօր սարեր շուռ կտաք եւ բոլոր հարցերը միանգամից կլուծեք այսօր: Կեղծիքը հարաբերություններում անթույլատրելի է հատկապես այսօր: Կարող եք որոշ մարդկանց շահերը վնասել: Ուշադիր եղեք այլոց խնդիրների կենտրոնում չհայտնվելու համար:

Խեցգետին. Շտապելու կարիք չկա: Շտապելով միայն եղած խնդիրները կավելացնեք եւ ոչ թե կնվազեցնեք: Զգույշ եղեք կարեւոր որոշումներ կայացնելո հարցում: Փորձեք սեփական ցանկությունների եւ հնարավորությունների ոսկե միջինը գտնել:

Առյուծ. Օրը նպաստավոր է սիրային հարցերի եւ ստեղծագործական աշխատանքի համար: Կարող եք անսպասելի հատկություններ բացահայտել ձեր մեջ եւ զարմանալ, որ նման կարողություններ ունեցել եք: Անձնական հարցերում պահպանեք դրական դինամիկան: Հարաբերությունները բարելավելու հնարավորություն կունենաք:

Կույս. Ձեզ այսօր կուղեկցեն հաջողությունն ու դրական տրամադրությունը ինչպես գործերում, այնպես էլ անձնական կյանքում: Կարեւոր է, որ լինեք անկեղծ եւ չխորամանկեք: Գործակցային աշխատանքը մասնագիտական ոլորտում խոստանում է լինել արդյունավետ:

Կշեռք. Ագրեսիվ տրամադրված մարդկանց հետ խուսափեք այսօր շփվել: Եթե նույնիսկ փորձեն վիրավորել ձեզ, պարզապես անուշադրության մատնեք: Արհամարհանքը ձեր համար այսօր ամենից կարեւոր զենքը կլինի: Եթե մեկին մի բան եք խոսք տվել, կատարեք խոստումը:

Կարիճ. Տեղեկությունների հավաքմանն ու մշակմանը շատ ժամանակ հատկացրեք: Կասկածելի գործերի մեջ մի մտեք, խաբեության զոհ չդառնալու համար: Ձգտեք պահպանել խաղաղությունը ընտանիքում ամեն գնով: Հարմար օր է գնումների համար:

Աղեղնավոր. Աստղերը ձեր հանդեպ բարեհաճ են այսօր: Մի վարանեք օգնության դիմել հարազատ եւ մտերիմ մարդկանց: Այժմ շտապելու հարկ չկա ամենեւին: Որոշումներ կայացնելուց առաջ լավ մտածեք: Նյարդայնանալու կարիք նույնպես չկա:

Այծեղջյուր. Իրատեսական առաջադրանքներ սահմանեք այսօրվա համար ձեր առաջ եւ ձեռնամուծ եղեք դրանք կատարել: Արդյունքները կլինեն համեստ, սակայն հուսալի: Մտերիմ եւ հարազատ մարդկանց մի ներկայացրեք ձեր հավակնությունները: Խուսափեք քննադատությունից:

Ջրհոս. Այժմ լավ ժամանակ է տեղեկություններով փոխանակվելու եւ բարդ խնդիրներ լուծելու համար: Մի արեք այն, ինչը ձեր սիրտը չի ուզում: Հարաբերությունները սիրելի անձնավորության հետ ջերմ են ու ներդաշնակ: Լավ ժամանակ է ընտանիքում հաճելի ժամանակ անցկացնելու համար:

Ձկներ. Թուլանալու, անգործության մատնվելու ժամանակ չկա: Ջանքեր ներդրեք գոնե նվազագույն պլաններն իրականացնելու համար: Պարտականությունների կատարման հարցում եղեք ուշադիր` թերացումներ թույլ չտալու համար: