Armtimes.com-ը գրում է. Երգչուհի Սիրուշոն փորձում է գրաքննության ենթարկել լրատվամիջոցներում հայտնվող իր լուսանկարները: Այդ ճանապարհին նաև խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սեբուի և «VIZA» ռոք խմբի համերգին նրա ելույթից հետո Սիրուշոյի մենեջերը լուսանկարիչներից պահանջեց ցույց տալ լուսանկարները, որպեսզի ստուգի եւ ասի, թե որոնք կարող են հայտնվել լրատվամիջոցների նյութերում:

 

Bravo.am կայքի լուսանկարիչը դեմ չէր ցույց տալ լուսանկարները, դեմ չէր նաև հանձնել տեսախցիկը նրանց, և Սիրուշոն որոշեց օգտվել առիթից: Տեսախցիկը վերցրեցին, տարան նրա հանդերձարան, ջնջեցին իրենց դուր չեկած լուսանկարները, վերջում էլ լուսանկարչին պատվիրեցին էլեկտրոնային փոստով ուղարկել մնացածները, որպեսզի իրենք իմանան՝ ինչ նկարներ են օգտագործվելու: Մյուս լուսանկարիչներից նույնպես պահանջեցին լուսանկարներն ուղարկել:

 

Գրեմիի մրցանակակիր «Capital Cities» խմբի հայազգի հայտնի երգիչ Սեբուն և աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային հայտնի «VIZA» ռոք խումբը նման պահանջներ, որոնց իրավունքն իրականում չունեն, լրագրողներին չներկայացրին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում