Երգչուհի Մաշ Իսրայելյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Դեպի Երազանք» ֆիլմից արդեն շատ հայտնի դարձած ու շատերի կողմից սիրված «Իմ միակ»  երգի հիման վրա։

 

Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Բեն Ավետիսյանը։ Երգի հեղինակը Արման Անտոնյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Սայանը։ 

 

Հիշեցնենք, որ երգչուհին մասնակցում է նաև «Հայաստանի ձայն 4» նախագծին։ Կույր լսումների փուլում նրա ելույթի ժամանակ ժյուրիի 4 անդամներն է էլ պտտվեցին։