Երեւանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են'«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում եւ բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ'աղջիկները համախմբվել եւ որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):

 

«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման փակ դիտումը կայացել է նոյեմբերի 15-ին, իսկ երեկ աղջիկները ներկայացել են Երեւանի պետական կամերային թատրոնի հանդիսատեսին:

 

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է ներկայացման կայացման, ինչպես նաեւ գլխավոր նպատակների մասին:

 

«Պիեսը Արա Երնջակյանի հեղինակային գործն է, ինչպես մեր թատրոնի գրեթե բոլոր գործերը: Նրա ստեղծագործությունները հիմնականում իրենց մեջ կրում են պահի, ժամանակաշրջանի հրամայականներն ու խնդիրները, թեեւ դրանք նաեւ դառնում են մնայուն ու համահունչ բոլոր ժամանակներին: Ա. Երնջակյանը պիեսը դեռ մեկ տարի առաջ է ավարտել, որից հետո իր ուսանողների հետ փոքրիկ էքսպերիմենտ արեց, իսկ ավելի ուշ որոշվեց, որ այն պետք է հիմնական կազմի հետ բեմ բարձրացնել»,- նշեց էվան:

 

Ի դեպ' «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը երկու կազմով կներկայացնեն հանդիսատեսին:


«Ներկայացումը խաղալու ենք երկու կազմով: Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր երիտասարդ դերասանուհիները: Մեր կազմում կլինենք ես, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը: Վերջիններս եղել են Արա Երնջակյանի ուսանողները եւ հիմա հստակ քայլերով մուտք են գործում թատրոն: Ներկայացման մյուս կազմում զբաղված են Քեթրին Մանասյանը, Հասմիկ Դանիելյանը, Անի Գրիգորյանը (Անի Լուպե) եւ Հրաչուհի Ամիրյանը»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։