Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ դերասանուհի Շողեր Թովմասյանը Life.panorama.am-ի հետ խոսել է իր նոր ֆոտոշարքի, եւ բաց լուսանկարներում գռեհկության սահմանին չհասնելու մասին:

 

«Այս ֆոտոշարքը շատ վաղուց էր պլանավորված: Այնքան էի այն հետաձգել, որ վերջերս պարզապես չկարողացա կրկին մերժել լուսանկարիչ Աստղիկ Միրաքյանին եւ ընդամենը մի քանի ժամում իրանացրինք այս ֆոտոշարքը: Ինձնից պահանջվեց պարզապես կարմիր շրթներկ քսել եւ նստել աթոռին»,- նշեց Շողերը:

 

Ի դեպ՝ դերասնուհու համար կարմիր շրթներկը կնոջը յուրահատուկ գրավչություն է հաղորդում:

 

«Ես կարմիր շրթներկ օգտագործում եմ՝ ելնելով տրամադրությունիցս: Դա կնոջ համար ներքին մի հոգեվիճակի արտահայտում է: Կարմիր շրթներկի ժամանակ մի սկզբունք ունեմ, եթե այն պետք է օգտագործեմ, ապա հրաժարվում եմ աչքերս ընդգծել եւ մեծամասամբ հագնում եմ սեւ հագուստ: Իրականում, հազվադեպ եմ կարմիր շրթներկ օգտագործում, առօրյայում գրեթե չեմ շպարվում եւ հագնվում եմ սպորտային ոճով»,- նկատեց նա:

Իր կերպարների մասին խոսելիս՝ Շողերը նշեց, որ նախապես չի մտածել, թե ինչպես է ներկայանալու, իսկ հիմա արդեն պատրաստի լուսանկարները տեսնելուց հետո, դերասանուհին այսպես բոնորշեց.

«Գիտեք, նկարներին նայելիս՝ ինձ թվում է, որ շեշտված է դիմագծերից յուրաքանչյուրը՝ քիթը, շուրթերը, պարանոցը, մարմինը, հետեւաբար դրանք ինձ համար շատ օրգանիկ լուսանկարներ են: Կարծում եմ՝ ուժեղ կնոջ եմ ցույց տվել այս ֆոտոշարքում»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։