Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը, ով վերջին ամիսներին հանդես է գալիս որպես «3off» ժամանցային շոուի հաղորդավար, ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք Արտյոմի Instagram-ի էջից, որում նա Թբիլիսիում արված լուսանկարներ է հրապարակել և նշել է հետևյալ հեշթեգները' կին, մենք ճանապարհորդում ենք, Թբիլիսի, ռելաքս:

Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանի ընտրյալն Էմմա Առաքելյանն է: Դատելով Էմմայի ֆեյսբուքյան էջից՝ վերջինս հեռուստատեսության հետ կապ չունի: Որպես աշխատավայր՝ Էմմայի էջում նշված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նշենք նաև, որ Asekose.am-ի հետ զրույցում ավելի վաղ Արտյոմը չէր ցանկացել որևէ մեկնաբանություն տալ ' անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ կապված: