ԱՄՆ-ում ընտրել են 60-ն անց ամենագեղեցիկ կնոջը:

«Տիկին Ամերիկա» մրցույթի հիմնադիր Ալ Մոթը մրցույթի պաշտոնական էջում նշել է. «Ես կուզենայի էլեգանտ տարիքի հասած յուրաքանչյուր ամերիկուհու հրավիրել մասնակցելու»:

«Ես կուզենայի համոզել, որ ձեր տարիքը չի նշանակում, որ դուք պարտավոր եք ձեզ գամել ճոճաթոռին: Այստեղ տաղանդավոր և գեղեցիկ կանայք կան»:

«Տիկին Ամերիկան» անցկացվում է 3 փուլով 3 օր: Առաջին օրը 60-90 տարեկան կանայք մրցում են դեֆիլեի ժամանակ և հարցազրույցի մրցույթում, որում նրանք ներկայացնում են կյանքի իրենց փիլիսոփայությունը: Երկրորդ օրը նվիրված է կանանց ներկայացմանը, լուսանկարների, նրանց մասին տեսանյութերի ցուցադրությանը: Երրորդ օրը տաղանդների մրցույթ և մրցանակաբաշխություն է լինում:

39-րդ «Տիկին Ամերիկայում» հաղթել է Քերոլին Սլեյդ-Հարդենը: Նա հաջողակ ձեռնարկատեր է: Ամուսնու հետ նա մեծացրել է երկու երեխաների, ավագը 51 տարեկան է:

Հիմա Քերոլինը պետք է ամբողջ տարին երկրում բարեգործական ուղևորություններով անցկացնի: