Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ում հեռուստադիտողը այս շրջանում որեւէ նախագծում չի տեսնում: Դերասանուհու հետ խոսել ենք փոքրիկ դադարի, առաջիկա ծրագրերի եւ սոցիալական էջերում իր կտրուկ պասիվության մասին:

 

«Ամռանը որոշեցի հանգիստ վերցնել, մեկնեցի երկրից դուրս, ինձ անհրաժեշտ էներգիան հավաքեցի ու վերադարձա Հայաստան: Իրականում, էկրանային հանգստի կարիք եւս զգում էի, բայց արդեն իսկ համաձայնել եմ նկարահանվել նոր հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Վահե Սայանը: Հեռուստասերիալը դեռ եթերում չէ, այնպես որ բովանդակության վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող: Միայն նշեմ, որ այս անգամ դրական կերպարով եմ ներկայանալու, թեեւ ինձ համար կարեւոր չէ' կերպարս դրական, թե բացասական է: Ավելին' նախընտրում եմ բացասական կերպարներ մարմնավորել, քանի որ հաճույք եմ ստանում, երբ խարակտերային դերերով եմ ներկայանում», - պատմեց դերասանուհին' հավելելով, որ այս թիմում նորեկ է, քանի որ բոլորն իրեն անծանոթ են եղել.

 

«Այստեղ ներգրավված են «Երանի» հեռուստասերիալի գրեթե ողջ թիմը: Նրանք ինձ ծանոթ էին միայն էկրաններից, այսինքն' անձամբ ծանոթ չէինք: Ուրախ եմ, որ հեշտ շփվող մարդ եմ, հետեւաբար ինձ համար նոր թիմերում անմիջապես ինտեգրվում ու ընկերանում եմ»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։