Մոդել և հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը,որպես մոդելային ասպարեզում տարիների փորձ ունեցող, իր Facebook-յան էջում կարծիք է հայտնել «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի մասին։

 

«Մինչև վերջին պահը նստեցի նայեցի Միսս Հայաստան «գեղեցկության և նրբագեղության» մրցույթ կոչվածը, ախր, ինչի՞ եք կազմակերպում տենց անմարդկային շոուներ, մարդիկ ժամանակ են կորցնում նայում, որ վերջում շշմած նստած մնան իրանց տեղո՞ւմ:

Լողազգեստով բեմ են դուրս գալիս - մի քիչ պարապեք ցելյուլիտները հավաքվեին, մի բան լիներ ցույց տալու գոնե (սա մեծամասնությանն է վերաբերում, ոչ բոլորին)։
Երեկոյան զգեստներ - մի հատ գոնե մարդ բերեիք քայլել սովորացներ, տոչկաներ, ժպիտ, ձեռք...ու ինչի՞ էիք էտ անհարմար, ոտքերը կարճացնող ու ստրիպտիզյորշայի կոշիկները հագցրել խեղճ աղջիկներին...Չէին կարողանում քայլել...

 

Հարցին պատասխան - շոու ա հասկացանք, տրամադրեիք թող անգիր անեին հարց ու պատասխանը, չնայած ոնց որ տեղ-տեղ մի քանիսը էտ անգիր արածն էլ էին մոռացել...Հ.Գ. Ի՞նչ է երջանկությունը...((

Ու, ի վերջո, էտ գումարները ի նպաստ մեր երկրում բաց թողած հարցերի շուրջ կարելի էր ծախսել, մեկա պետքա բարեգործություն անի Միսս տիտղոսակիրը, հենա միանգամից կազմակերպիչները թող լավ բան անեին։
Էսքան տարի չկար, թե խի որոշեցիք էլի ծաղրի առարկա սարքել գեղեցկությունը...Լոգիկա չկա:

Հիասթափություն...
Հիմա ինչքան մարդ էլի սկսելա քլնգել մրցույթը ու իրա հետ կապված ամեն ինչը...
Ու էլի խոսում են, թե ինչ հիմար ու դատարկ են մոդելները։ Ինչի՞, այ բալամ... Ախր հենց մեջի մոդելներն ու մի քանի պարուհիներն էին, որ խելքին մոտ հստակ ու բովանդակություն պարունակող պատասխաններ էին տալիս ու իրենց գոնե մատուցելու ձև գիտեին...
Մի խոսքով ապշած եմ մինչ հիմա...»։