Նիդերլանդների Գրյունինգենի համալսարանի գիտնականները վերջերս ապացուցեցին բրդե գուլպաների և սեռական լիբիդոյի միջև ուղիղ կապը: Կանանց մասնակցությամբ տարբեր փորձերի արդյունքում պարզվեց՝ սեքսի ժամանակ գուլպա հագած կանայք օրգազմի էին հասնում մեկուկես անգամ ավելի հաճախ, քան բոբիկները: 

Գիտնականները լիբիդիոյի բարձրացումը կապում են ոտնաթաթի տաքության հետ, որն ապահովվում է գուլպաների շնորհիվ: Երբ կնոջ մարմինը տաք է, նա իրեն ավելի հարմարավետ է զգում և թուլանում է… Այդ պատճառով բարձրանում է սեռական ակտի ժամանակ հուզական կապի մակարդակը:

Շուտով ուսումնասիրությունների արդյունքները նորից հաստատվեցին փորձի մասնակից կանանց գլխուղեղի կեղևի ակտիվության ուսումնասիրման ընթացքում: Գուլպա հագած կանանց դեպքում արձանագրվում էր այն հատվածների մեծ ատիվություն, որոնք վերահսկում են վախի և տագնապի զգացումները:

Գիտնականները պնդում են, որ կանանց համար, ի տարբերություն տղամարդկանց, ավելի դժվար է օրգազմ ապրել. դրա համար անհրաժեշտ է լիովին թուլանալ և հանգիստ լինել: Գուլպաները կնոջը հնարավորություն են տալիս կարճ ժամանակում ապահովության և հարմարավետության զգացում ձեռք բերել:

Այս հնարքը կարող է զգալիորեն լավացնել սեռական կյանքի որակը, եթե կնոջ լիբիդոն ցածր է հուզական պատճառներվ, բայց ոչ հիվանդության: