ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:

Ռիտա Սարգսյանը շնորհավորել է նրանց մրցույթում փայլուն ներկայանալու, բարձր հորիզոնականներ գրավելու համար, լուսանկարվել նրանց հետ և նորանոր հաջողություններ մաղթել:

 

 

Սեպտեմբերի 8-14-ը Սոչիում անցկացվեց «Նոր ալիք 2017» մրցույթը, որում Հայաստանն այս տարի ներկայացրեցին մասնակից Էռնա Միրզոյանն ու Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Էռնա Միրը կիսեց առաջին հորիզոնականը Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ: