Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
- կակաո - 300գր
- փխրեցուցիչ - 2,5 թ/գդ
- սոդա - 0,25 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- կարագ - 180 գր
- ձու - 3 հատ
- կաթ - 1-2 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- շոկոլադ կաթնային - 0,5 բաժակ
- շոկոլադ սպիտակ - 0,5 բաժակ
- շաքարի փոշի - 2 բաժակ
- սննդի գունանյութ
Պատրաստման եղանակ
- Մեծ ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, սոդան և աղը։ Կարագը շաքարավազի հետ բլենդերով հարում ենք մինչև փրփրի (մոտ 3 րոպե)։ Խառնելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք ձուն (հատ-հատ)։ Այնուհետև լցնում ենք կաթը, վանիլինը, գունաներկը և նորից խառնում ենք։ Ապա ավելացնում ենք ալյուրով զանգվածը, շոկոլադը և լավ խառնում։
- Ամանի մեջ լցնում ենք շաքարի փոշին։ Խմորը գդալով վերցնում ենք և թաթախում շաքարի փոշու մեջ։
- Այնուհետև թաթախված գնդիկները շարում ենք յուղաթղթով պատած տապակի մեջ` 7-8 սմ հեռավորության վրա։
- Թխում ենք 11-13 րոպե (շագանակագույն չպետք է լինեն) 180 աստիճանում։ Լավ սառեցնում ենք և տապակից հանում։
- Բարի ախորժակ։
Այս թխվածքաբլիթը հերմետիկ ամաններում կարելի է 4 օր պահել: