Որքան էլ պարադոքսալ չէ, բայց աղջիկները, այն էլ՝ լավ, բարի ու համեստ աղջիկները, ինքնամոռաց սիրահարվում են «վատ» տղաների:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 պատճառ, թե ինչու են լավ աղջիկներն ինքնամոռաց սիրում «վատ» տղաների:

#1 Անկանխատեսելիություն

Դու երբեք չգիտես՝ ինչ սպասել «վատ» տղայից, և դա գայթակղում է: Ինչո՞ւ: Քանի որ նմանատիպ լարվածության մեջ հնարավոր չէ ձանձրանալ:

#2 Պաշտպանություն

«Վատ» տղան և նրա բրուտալ կերպարն ասոցացվում են ուժի և պաշտպանության հետ: Նման տղայի կողքին աղջիկն իրեն կարող է թույլ տալ լինել թույլ և կանացի՝ վստահ լինելով, որ սիրելին միշտ նրան կպաշտպանի ամեն բանից:

#3 Արկածներ

Ներքուստ աղջիկները զգում են, որ սա լավ ընտրություն չէ և ոչ մի լավ բանի չի բերի, սակայն «վատ» տղաներն ասես մագնիս լինեն: Հանուն նրանց անգամ ամենաանհամարձակ աղջիկը պատրաստ է ամենամեծ խենթության:

#4 Դոմինանտություն

Սա, իհարկե, կանոն չէ, սակայն աղջիկները հիմնականում սիրում են իրենց կողքին տեսնել իշխող և հավակնոտ տղամարդու, այն միակին, ում նրանք չեն ցանկանա հակաճառել և հակառակվել: Անգամ ամենաանկախ և ինքնասածի աղջիկը ուզում է որոշակիորեն ենթարկվել իր սիրելիին:

#5 Հերոս

«Վատ» տղաներն ասես ֆիլմերի կերպարներ լինեն: Եվ ֆիլմերի ազդեցության տակ աղջիկներն իրական կյանքում ցանկանում են բացահայտել «վատ» տղայի նուրբ հոգին: Ոչինչ չի կարող համեմատվել այն հիանալի զգացողության հետ, որն ունենում է աղջիկը, երբ «վատ» տղան, ով կոպիտ է բոլորի հանդեպ, իր հետ իրեն պահում է շատ հոգատար: