«Չեմ ցանկանում կոպիտ ձևով պատասխանել, դրա համար, երևի թե, չպատասխանեմ հարցին: Իմ անձնական կյանքը հասարակության քննարկման թեման չէ, եթե սա իմ անձնականն է, ապա շատ բաներ պետք է մնան իմ ներսում: Իսկ թե ինչ է խոսվում ու քննարկվում, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում»:

 

Հատկանշականն այն է, որ ի տարբերություն Անատիի՝ Էդգարը չի թաքցնում իրենց բաժանումը: Նա պարբերաբար ուղիղ միացումներ է ունենում Instagram-ի իր էջի միջոցով, որի ժամանակ հարցերի մեծ մասն Անատիի մասին են: Էդգարի խոսքով՝ ինքը երջանկություն է մաղթում Անատիին, սակայն տեսակով շատ շուտ հիասթափվող մարդ է: Իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք դեռ սիրում է Անատիին, պատասխանել է հետևյալ ձևով.

 

«Ի՞նչ եք կարծում, սիրո՞ւմ եմ ու ոչ մի բան չեմ անու՞մ: Եթե սիրեի, ռումբ էլ կպայթեցնեի»:

Մեզ մնում է փաստել, որ Անատի-Էդգար զույգի ամուսնությունը, թերևս, ամենակարճատևներից էր հայկական շոու բիզնեսում:

 

Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան